
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Ղարաբաղյան հակամարտության և աշնանը հնարավոր համարվող Իլհամ Ալիև-Սերժ Սարգսյան հանդիպման մասին: Անդրադառնալով այն տեսակետին, թե առանց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հայկական կողմը չպետք է հանդիպի` Պողոսյանը նշեց.
«Գիտեք, ընդհանրապես հանդիպումներից չպետք է վախենալ: Եթե այդ հանդիպման ժամանակ Ալիևն ասի, որ այսօր ստորագրում է փաստաթղթերը, միգուցե դրա հիմքերը կան, իսկ եթե խոսք լինի, որ հիմնահարցը քննարկելու համար ենք հանդիպում, պետք է հայկական կողմը գիտակցի, թե ինչի հասանք»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան