
Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ջրի սակագնի փոփոխման հարցով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:
Նա մեզ հետ զրույցում նշեց, թե նման գործընթացը կատարվում է օրենքի պահանջով, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ամեն տարի հայտ ներկայացնի սակագնի փոփոխության հարցով: «Կարգ է, որ մենք ամեն տարի պարտավոր ենք դիմել ՀԾԿՀ-ին և ներկայացնել գործող սակագների ճշգրտված տաբերակը` համաձայն սակագնային քաղաքականության: Դա սահմանված և հստակ գրված է»;
Հավելենք, որ հանձնաժողովը հայտը պետք է քննի այն ստանալուց հետո 90 օրվա ընթացքում: