
ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Կարեն Կարապետյանի կառավարությունն ունակ չէ իրավմամբ պայքարել կոռուպցիայի դեմ:
«Նազարբաևի, Պուտինի, Լուկաշենկոյի շրջապատում ինչ կոռուպցիայի դեմ պայքար: Կարեն Կարապետյանն այդտեղ ինչ կապ ունի կամ ինչ կարող է անել», – նշեց նա:
Նրա խոսքով, այս պարագայում չպետք է սպասել տնտեսական զարգացման, իսկ Կարապետյանն էլ ոչինչ չի կարող փոխել: «Երբ Կարեն Կարապետյանը խոստովանեց, որ ինքը Սերժ Սարգսյանին համոզողներից չէ, չհայտնվեց գոնե մեկ պատգամավոր, որ նրա կողքին կանգներ: Այսինքն, Կարեն Կարապետյանի աշխատանքը կախված է մեկ մարդուց, գրչի մեկ հարվածից», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան