«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը նամակ է հղել՝ դիմելով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։ Նամակի մեջ, մասնավորապես, ասված է․ «Մեկ գայլացած շունն ավելի վտանգավոր է, քան գայլերի ոհմակը կամ Իսմիլ խաթունն իրեն ծծեր հանեց՝ առաջ վազեց …
Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև Աստվածային կանոնները: Լավ իմացի՛ր, քո քիրվաների «տուն-տեղը» Քուրի ձախ ափին է: Իսկ մեր տղաները հենց ձեր քիրվայական խաղերի զոհը դարձան (ինքդ խոստովանեցիր):
Ազգի ցավերի բալասանը լինելու իմ հորդորին ականջալուր չեղար, հիմա լսիր խորհուրդս. անցի՛ր Քուրի ձախ ափը, քեզ քո քիրվաները «գրկաբաց» կընդունեն՝ չմոռանաս նաև հետդ վերցնել քո չաթլախ Սերժիկ Սարգսյան քիրային:
Քառսուն գազ հորի միջից,
Քառսուն ջաղացի քարի տակից,
Միշտ Սասնա Ծուռ՝ Պավել Ռազմիկի Մանուկյան
02.08.2017թ.»։