Մահացել է «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մահացել է  «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Ծնվել է 1939թ.-ին։ 1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։

Աշխատանքային գործունեություն.

  • 1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ,
  • 1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում,
  • 1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը,
  • 2000թ.-ից առ այսօր «Աքիլեսե» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է,
  • 2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։




Լրահոս