
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ առավել ուշ համապատասխան հայտարարություն կտարածվի: Փաթեթը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 2014թ-ից ի վեր Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներից այս փաթեթն ամենամասշտաբայինն է: Այն նախատեսում է ոլորտային պատժամիջոցներ ռուսական տնտեսության առանձին ճյուղերի, այդ թվում՝ Եվրոպայում ռուսական էներգետիկ ծրագրերի նկատմամբ: Կրեմլը փաթեթը գնահատել է որպես «խիստ բացասական»:
Ավելի ուշ Մոսկվան նախաձեռնել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի կրճատումը: