
shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Երևանի շտապօգնույթյան 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Թումանյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պապյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ 34-ամյա Մ. Ա-ի մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին և քննիչներին ասում էին, որ նա հանկարծամահ է եղել»:
Մանրամասները` այստեղ: