Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալ Թևոս Թևոսյանին ներկայացնեն նիստերի դահլիճ, սակայն միջնորդությունը մերժվեց, ինչից հետո ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, րա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ հեռացում նիստերի դահլիճից տասը ժամով:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ ինքը միջնորդություն ունի ներկայացնելու. «Քանի որ դուք թքած ունեք իմ առողջության վրա…7, – չհասցրեց ավարտել իր խոսքը, «Տեղից մի խոսեք, դու էլ եք գնում, դե ուրեմն ձեր նկատմամբ ևս կիրառվում է դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում 10 ժամով»,-ասաց դատավորը, որից հետո նրան հրելով հեռացրեցին դահլիճից:
Այդ դեպքերից հետո դահլիճում վատացավ նրա մոր ինքնազգացողությունը և հրավիրեցին շտապօգնություն: Այս ամենից հետո նիստը ընդմիջվեց մեկ ժամով և կսկսվի առանց ամբաստանյալների: