«Գրին քարտ» ստանալու կանոնները կփոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում կեցության իրավունք (գրին քարտ) ստանալու կանոնները փոփոխող օրինագիծ է ներկայացրել։ Այն առաջարկում է չեղարկել «գրին քարտ» ստանալու վիճակախաղը՝ փոխարենը կեցության իրավունք ստանալու թեկնածուներին գնահատող համակարգ սահմանել:

Թրամփը հայտարարել է, որ «գրին քարտ» ստանալիս առավելություն կունենան անգլերենին տիրապետող օտարերկրացիները: «Գրին քարտ» ստանալու գործող համակարգը Թրամփն «անորակ» է անվանել՝ հայտարարելով, որ դրա պատճառով երկրում են հայտնվում ցածր եկամուտ ունեցող միգրանտներ, որոնք հավակնում են սոցիալական նպաստ ստանալուն։




Լրահոս