
Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը
Մանրամասները` տեսանյութում: