Վեոլիա Ջուրը գործում է. Էջմիածինում ջուրն ավելացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածինում ջրի խնդիրկա: Սա փաստ է: Բայց փաստ է նաեւ այն, որ քաղաքում ջրի խնդիր եղել է ե՛ւ անցյալ տարի, երբ համակարգը կառավարում էր Հայջրմուղկոյուղի ՓԲԸ, ե՛ւ դրանից առաջ, տարիներ շարունակ:
Տարբերությունն այն է, որ այս տարի, կապված արտակարգ շոգեղանակների հետ, այստեղ ավելացել է ջրի սպառումը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծել Վեոլիա Ջրի համակարգում: Բայց կա նաեւ մեկ այլ տարբերություն: Ջրամատակարարը եռանդուն քայլերն է ձեռնարկում խնդիրն քաղաքում լուծելու համար:

Վեոլիա Ջուրը վերջերս հրապարակել էր հաղորդագրություն ստեղծված իրավիճակի պատճառների ու դրա շտկմանն ուղղված քայլերի մասին: Անցան հաշված օրեր, եւ դրանք տվեցին իրենց առաջին պտուղները: Այսպես, հուլիսի վերջերին հերթական միջոցառման շրջանակներում իր տրամաբանական լուծումը ստացավ այսպես կոչված ,Ամբերդի ձորիե հարցը: 400, 500 ու 600 մմ տրամագծով թվող երեք ջրատարներ ,Բազմաղբյուրե ու ,Ղազարավանե աղբյուրներից Ամբերդ գյուղին հարակից այս ձորով ջուր են հասցնում ,Շահումյանե օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/, որտեղից էլ այն մատակարարվում է մեծամասամբ Էջմիածին քաղաքին: Բայց կենարար հեղուկի զգալի մասը տեղ չէր հասնում:

Հատկապես տագնապալից էր 500մմ տրամագծով ջրատարի վիճակը: Այն անցնում էր Շահումյան գյուղի տարածքով, որտեղ համատարած ապօրինությունների պատճառով կորցնում էր ծավալի մի մասը: Իսկ ահա հարեւանությամբ անցնող 600 միլիմետրանոց ջրատարն ավելի բարվոք վիճակում էր, բոլոր առումներով: Դրա համար էլ որոշվեց առաջին ջրատարն ընդհանրապես հանել շահագործումից, Ամբերդի ձորում խողովակների միջեւ տրվող միացման միջոցով դրանով հոսող ջուրն ուղղելով դեպի երկրորդ ջրատար: Արեցին ու ստացվեց: Աշխատեցին մի ամբողջ ցերեկ ու գիշեր, բայց ոչ տրտնջացին եւ ոչ էլ ափսոսեցին. գլխավորը գործն է, քաղաքը ջրի է կարոտ:
Հետոեկավ 400 միլիմետրանոց թուջեջրատարի հերթը: Սա էլ Քասախի ձորում մի այնպիսի տեղով էր անցնում, որ մոտենալ հնարավոր չէր, առավել եւս շինտեխնիկան չէր անցնում: Միայն չափումների շնորհիվ պարզ դարձավ, որ այս ճահճապատ հատվածում այն վթարված է, զգալի ջուր է արտահոսում: Ստիպված եղան շատ մեծ դժվարություններով կառուցել այդ հատվածը շրջանցող մոտ 60 մետրանոց խողովակաշար, որով ջուրը ուղղեց նորից դեպի 600 միլիմետրանոց ջրատար: Իսկ հինը շահագործումից հանվեց:
Հիմա այստեղից դեպի ,Շահումյանե ՕԿՋ է ձգվում միայն մեկ ջրատար: Ապօրինություններով ու վթարային վիճակով պայմանավորված ջրի կորուստը հասել է նվազագույնի: Արդյունքում քաղաք ուղղվող ջրի ընդհանուր քանակն ավելացել է վայրկյանում մոտ 50 լիտրով: Էջմիածինի համար սա զգալի ծավալ է, որն անմիջապես դրական արդյունքի է հանգեցրել: Բողոքների քանակն էլ, ինչպես եւ սպասվում էր, էականորեն նվազել է: Բայց միեւնույն է, աշխատանքներն այստեղ շարունակվում են:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս