ԱԺ պատգամավոր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող Քեթրին Գրուպի եւ Պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»: Նրանք միմյանց դեմ դատական քաշքշուկների մեջ են հայտնվել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Ըստ էության` ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպին». խոսքը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի մասին է, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան:
Թե ինչ կորոշի գործը նախագահող դատավորը՝ Արման Թովմասյանը, դժվար է ասել: Երկու կողմում էլ կարող ուժեր են: Մեզ մնում է սպասել զարգացումներին: