
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերություններում «շատ ցածր մակարդակի վրա» լինելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ ցածր և վտանգավոր մակարդակի վրա են։ Կարող եք շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, այդ մարդիկ մեզ նույնիսկ դեղամիջոց չեն կարող տալ»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։
Հավելենք, որ Դոնալդ Թրամփը երեկ ստորագրել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ սահմանող օրինագիծը։