
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 4-ին ժամը 09.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Սպանդարյան, Թամանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Մյասնիկյան, Աթաբեկյան, Շահումյան փողոցների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների, Վայքի նրբանցքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ