
Ինդոնեզիայի Lion Air բյուջետային ավիաընկերության եւ դրա A Wings դուստր ընկերության ինքնաթիռները թեւերով միմյանց են բախվել հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաքի Քուալանամու միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում, ինչի մասին օգոստոսի 4-ին հայտնել Է Straits Times թերթի ինտերնետ-տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Lion Air ավիաընկերության Boeing 737-ը վայրԷջք Էր կատարում, մինչդեռ A Wings-ին պատկանող ATR-74-ը պատրաստվում Էր թռիչքի եւ արդեն գտնվում Էր թռիչքավայրԷջքային գոտու սկզբում, որտեղ իջել Էր Boeing-ը: Կատարելով վայրԷջք՝ գետնավարման ուղի դուրս գալու համար մանեւրած Boeing-ը ձախ թեւով բախվել Է ATR-74-ի աջ թեւին: Երկու ինքնաթիռներն Էլ վնասվածքներ են ստացել, սակայն ուղեւորներից եւ անձակազմից ոչ մեկը չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: