Ինչպես են ապրում Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը, և որքան ունեցվածք ունեն նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերին է հետաքրքիր, թե որքան եկամուտ ունեն և ինչպես են ապրում այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝  ՀՀ պաշտոնյաների ֆոնին: Այսօր կհամեմատենք ՀՀ և ՌԴ գործադիրների ղեկավարներ Կարեն Կարապետյանին և Դմիտրի Մեդվեդևին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 4 բնակարան և մեկ այգետնակ, ինչպես նաև`Lexus մակնիշի ավտոմեքենա: Որպես թանկարժեք գույք` վարչապետը հայտարարագրել է 3 հատ ձեռքի ժամացույց: Նրա դրամական միջոցները կազմում են 112 մլն դրամ, 2 մլն դոլար, 850 հազար եվրո և 55 մլն ռուսական ռուբլի: Իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 5 մլն դրամ:

Վարչապետի կինը` Աստղիկ Կարապետյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է 6 մլն դրամ, 2 մլն դոլար, 1 մլն եվրո և 21 մլն ռուսական ռուբլի:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016 թվականին վաստակել է 8 մլն 586 հազար 974 ռուբլի, որը 181 հազար ռուբլիով ավելի քիչ է, քան նախորդ տարի, երբ նրա եկամուտը կազմել էր 8.76 մլն ռուբլի: Նրա ներկայացրած հայտարարագրից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 2016 թվականի ընթացքում նրա կինը՝  Սվետլանան, անձնական եկամուտ չի ունեցել:

Հայտարարագրի անշարժ գույքի բաժնում նա նշել է Ռուսաստանում գտնվող 367.8 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև հողատարածք, որը տրված է վարձակալության: Տարածքը կազմում է 4700 քառակուսի մետր և կրկին գտնվում է Ռուսաստանում:

Որպես շարժական գույք ՌԴ վարչապետը հայտարարագրել է երկու «Վոլգա», իսկ նրա կինը՝  «Ֆոլգսվագեն Գոլֆ»: Այս մեքենաների մասին տեղեկությունը կար նաև նախորդ տարվա հայտարարագրում:




Լրահոս