ՖՈՏՈ. Ինչ տեսք ունեն և ինչով են զբաղվում արաբ շեյխերի կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչ տեսք ունեն և ինչով են զբաղվում արաբ շեյխերի կանայք:

Ռանիա ալ-Աբդուլահ

Հորդանանի թագուհին է, թագավոր Աբդալ 2-րդի կինը և արքայազն Հուսեյնի մայրը: Նա ակտիվ է Ինստագրամում, պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության և ավանդական հագուստի փոփոխության համար: Անձամբ նա խենթանում է Giorgio Armani ապրանքանիշի հագուստների համար և նկարահանվում է մոդայիկ ամսագրերի համար:

Ամիրա ատ-Տավիլ

Սաուդյան Արաբիայի արքայադուստրն է, ով պայքարում և հանդես է գալիս իր երկրում ռեֆորմների համար: Նա բարձրագույն կրթություն է ստացել ԱՄՆ-ում, մեքենա է վարում և նույնիսկ ամուսնալուծված է:

Սինա Աբդուլազիզ ալ-Սաուդ

Մահմեդական աշխարհի ամենաոճային արքայադուստրն է, ով ունի բուտիկներ Սաուդյան Արաբիայում և Քաթարում: 2016 թվականին նա դարձավ Vogue Arabia ամսագրի գլխավոր խմբագիրը:

Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ

Նա Քաթարի նախկին էմիրի երկրորդ կինն է և երկրի նոր ղեկավարի մայրը: Նա հանդես է գալիս ազատ ԶԼՄ-ների զարգացման կոչով: Նա յոթ երեխաների մայր է, ով զարմացնում է ոչ միայն ոճով, այլև իդեալական կազմվածքով:

Հայա բինտ ալ-Հուսեյն

Նա Հորդանանի ներկայիս թագավորի քույրն ու Դուբայի շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մակտումի կինն է: Նա կրթություն է ստացել Օքսֆորդում, զբաղվում է բարեգործությամբ:

Լալլա Սալմա

Մարոկկոյի թագավորի կինն է: Նա այլևս չի փակում իր դեմքը:

Ֆաթիմա Կուլսում Զոհար

Սաուդյան Արաբիայի թագուհին ձգտում է իր անձնական կյանքը գաղտնի պահել: Նա քիչ է երևում հասարակության մեջ, սակայն որոշ ժամանակ սոցիալական ցանցում էջ է ունեցել:

Մաիտա բինտ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ-Մակտում

Շեյխի դուստր է, ով հետաքրքրված է սպորտով:

Դանա ալ-Հալիֆա

Արքայադուստր, ով հետաքրքրված է նորաձևությամբ: Նա Ինստագրամի իսկական աստղ է:




Լրահոս