ՖՈՏՈ. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ 50-ամյա աշխատակցուհու «արկածների» մանրամասները. հայտնաբերվածն «ացետիլացված ափիոն» է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհի Հ. Շ.-ի անձնական զննությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է ներարկիչ` լցված սև գույնի հեղուկով:

Համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության` ներարկիչում եղած 23.75 գրամ հեղուկը տնայնագործական եղանակով պատրաստված առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս