ՖՈՏՈ. Նիհարեք երկու շաբաթում. արդյունքը երաշխավորված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիտրոնի հյութն օգնում է նյութափոխանակությանը: Այն պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Կիտրոնի հյութի շատ կիրառման վրա հիմնված դիետան շատ էֆեկտիվ և պարզ է: Կիտրոնի հյութը պետք է  խառնեք ջրի հետ և սոված ժամանակ խմեք առավոտյան:

Խորհուրդ ենք տալիս այս դիետային հետևել երկու շաբաթ: Դա օպտիմալ ժամանակ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի մաքրման և գործընթացների արագացման համար: Լավ կլինի կոնկրետ ծրագրի հետևեք:

  • Առաջին օր

Կիտրոնի հյութը խառնել մեկ բաժակ ջրի հետ և խմել օրվա մեջ մեկ անգամ:

  • Երկրորդ օր

Պետք է ավելացնել քանակը և ըմպելիքը խմել օրը երկու անգամ. առավոտյան սոված փորին՝ նախաճաշից առաջ և մեկ անգամ էլ երկրորդ անգամ սնվելուց առաջ: Հաջորդ օրերի համար պետք է ավելացնել քանակը: Միանգամից բոլորը պետք չէ խմել, այլ այն բաժանեք ժամերով:

  • Յոթերորդ օր

Երեք կիտրոնի հյութը խառնեք 10 բաժակ ջրի հետ և ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր: Խմեք օրվա ընթացքում:

  • Ութերորդ օր

Հյութ սարքեք վեց կիտրոնից և վեց բաժակ ջրից: 9-րդից 13-րդ օրը օգտագործվելիք կիտրոնի քանակությունը մեկով նվազեցրեք: Դիետայի վերջին օրը կրկնեք յոթերորդ օրվա գրաֆիկը: Ծրագրի ավարտի համար կիտրոնն ու մեղրը հիանալի համադրություն են:

Հետևեք ձեր ինքնազգացողությանը, դուք պետք է ձեզ զգաք հարմարավետ և թեթև: Առաջին անգամ ըմպեք այնքան, որքան կարող եք: Հետևեք ժամանակին և մեկ ժամից շուտ հաջորդ բաժակը մի ըմպեք:

Էքսպերիմենտներ արեք և լսեք ձեր օրգանիզմին: Տվեք նրան այն, ինչ օգուտ է բերում և լավ ինքնազգացողություն: Եվ դուք գոհ կմնաք արդյունքից:




Լրահոս