Հայաստանում բնակչության թվի նվազման արտացոլանքը. հաց քիչ է արտադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս տարի այն պակասել է 2.4 տոկոսով:

Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 137 հազար տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 140.4 տոննա հաց, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում հացի արտադրությունը կազմել էր 143.5 հազար տոննա, 2014-ին` 146.2 հազար տոննա: Հացի արտադրության ծավալները, թերեւս, լավագույնս ի ցույց են դնում բնակչության թվաքանակի նվազման դինամիկան: Հացն այն եզակի մթերքներից է, որն օգտագործում են բոլոր ընտրանիքներն անխտիր: Եւ որքան նվազում է երկրի բնակչությունը, այնքան նվազում է հացի սպառումը, հետեւաբար` նաեւ արտադրությունը:




Լրահոս