Եվս 7 բանկ որոշել է դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից. ինչ քայլերի կդիմի Գարեգին Թոսունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում մի շարք վարկային կազմակերպություններ պատրաստվում են դուրս գալ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայից։ Որպես պատճառ է նշվում ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ անհամաձայնությունը:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ  Թոսունյանի քաղաքականության հետ չհամաձայնվողները մտադիր են անցնել «Ռոսիա» ասոցիացիա՝ այն արմատապես բարեփոխելով:

Թոսունյանն էլ ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, թե որ դեպքում կհեռանա իր պաշտոնից: «Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի հրաժարականի մասին որոշումը կայացնում է կազմակերպության համագումարը: Դա բացառապես համագումարի լիազորությունն է: Համագումարը կարող է արտահայտել այդ առնչությամբ իր կարծիքը», – նշել է նա:




Լրահոս