ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել է 867.75հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար/ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 172.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 93.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի կողմից կազմված արձանագրությունների հիման վրա կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 453.75.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 27.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 7 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 81.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 40.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 4 իրավախախտի նկատմամբ կայացրել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 323.7հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 1 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դրամի, որն է`
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՕԱԿ ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար: