Դիակների տեղափոխման հաշվին գումար են աշխատել. ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Արմեն Մոսիկյանը, լինելով «Բյուրեղավան քաղաքային» պոլիկլինիկայի տնօրեն, 2015թ. ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքել է «պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններուվ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկամ ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր: Արդյունքում, Արմեն Մոսիկյանն այդ աշխատանքն այլ անձանց չի վստահել եւ անձամբ ինքն է որոշել ստանձնել, կազմակերպել և իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններուվ քաղացիներին բուժելու գործընթացը: Այստեղից էլ սկսվել է «կռիվ կինոն»:

Իրավապահները բացահայտել են, որ «Բյուրեղավան քաղաքային» պոլիկլինիկայի տնօրենի անգործության պատճառով պետությանը հասցվել է մոտ կես միլիոնի վնաս: Տեղեկացանք, որ իրավապահները պարզել են, որ նախարարության եւ պոլիկլինիկայի միջեւ կնքված պայամանգրում հստակ սահմանված չափանիշներ կան, թե որ քաղաքացիները կարող են օգտվել անվճար բուժվելու հնարավորությունից:
Այսպիսով, պոլիկլինիկայի տնօրեն Մոսիկյանը «աչք է փակել այդ հանգամանքի վրա եւ սկսել է աջ ու ձախ լավություն անել»: Ասել է, թե նա 71 քաղաքացիների հնարավորություն է տվել անվճար բուժվել, միչդեռ նրանք անվճար բուժվելու փաթեթի որեւէ չափանիշին չեն բավարարել: Չի բացառվում, որ տնօրեն Մոսիկյանը իր բարեկամներին է անվճար բուժման հնարավորութուն տվել, իսկ ահա այն քաղաքացիները, որոնք իսկապես անհրաժեշտություն են ունեցել օգտվել անվճար բուժվելու հնարավորությունից, մնացել են Աստծո հույսին:

Ինչեւէ յուրաքանչյուր քաղաքացու համար պետբյուջեից փոխանցվել է 8000 դրամ: Ասել է թե պոլիկլինիկայի տնօրենը պետությանը պատճառել է 568.000 դրամ վնաս:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, իրավապահները բացահայտել են, որ «Բյուրեղավան քաղաքային պոլիկլինիկա,» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մոսիկյանն այլ բժիշկների հետ անգամ գումար է աշխատել մահացած մարդկանց հաշվին: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ նա այլ բժիշկների հետ Արզնի և Նուռնուս համայնքներից կատարված դիակային տեղափոխությունների արժեքն ապօրինի փոփոխել է և պահանջել է իր աշխատակիցներից այդ համայնքներից կատարվող դիակային տեղափոխությունների դեպքում քաղաքացիներից գանձել 6000-7000 դրամ գումար: Այս ճանապարհով նա յուրացրել է 852.000 դրամ:

Եվ ահա այս արարքների համար Արմեն Մոսիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 -րդ հոդվածի 2-րդ մասին 1,2,3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով,մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) և 308-րդ հոդվածի առաջին մասի` (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), հատկանիշներով:




Լրահոս