
Վանաձորում ժամեր առաջ կտրած-ծակած վերքով 15-ամյա երեխա է տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ վնասված է տղայի թոքը: Նրան վիրահատել են: Կատարվածի մասին տղան բժիշկներին ասել է, թե Դիմաց կոչվող թաղամասում գտնվող 13-րդ դպրոցի մոտակայքում վայր է ընկել արմատուրայի վրա, ինչի արդյունքում էլ առաջացել է վնասվածքը:
Բժշկի տված եզրակացության համաձայն՝ տղան ի վիճակի չէ կատարվածի մասին կոնկրետ բացատրություն տալու:
Իրավապահներն այժմ օպեատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում՝ կատարվածը ամբողջությամբ պարզելու և գործի հետագա ընթացքը որոշելու ուղղությամբ:
Էդվարդ Արզումանյան
Լոռի