Լոռու մարզի Արդվի համայնքի ավագանին սույն թվականի օգոստոսի 3-ին կայացած նիստում որոշում է ընդունել մերժել «Միռամ» ընկերությանը համայնքի 147 հա գյուղատնտեսական արոտավայրում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:
Ավագանու որոշման մեջ նշված է. « Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի NO 389-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հաշվի առնելով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կատարված անասնագլխաքանակի հաշվառման տվյալները և 01.07.2017 թվականի դրությամբ Արդվի համայնքի հողային հաշվեկշռով հաստատված համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի չափը և համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը`
Արդվի համայնքի ավագանին որոշում է
Մերժել Արդվի համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 06-017-101-001 ծածկագրով 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միրամ» ՍՊԸ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկությունը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բնակիչներն էին փակել գյուղ մտնող ճանապարհը՝ այս կերպ արգելելով ընկերության տնօրինությանն ու նախարարության աշխատակիցներին մտնել գյուղ ու որևէ քննարկում իրականացնել: