Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովներում քննարկվելու են Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության և մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հարցեր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ ինտերնետային կայքի համաձայն` այս հարցերը քննարկվելու են իրավական հարցերի և մարդու իրավունքների համաձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու 2017թ-ի սեպտեմբերի 5-ին:
Հանձնաժողովի նիստին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցով է հանդես գալու բելգիացի պատգամավոր Ալեն Դեսթերջեն:
2017թ-ի սեպտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունենալու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստը:
Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես են գալու համազեկուցողներ Ստեֆան Շեննաք և Ցեզար Ֆլորին Պրեդան:
Զեկուցումներից հետո ներկայացված զեկույցներում արծարծված թեմաների շուրք քննարկում է լինելու: