Որդեգրման ենթակա երեխաների թիվը 2017թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 43, որոնց 51.2%-ն աղջիկներ են եղել: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Նրանցից 23-ը Երևանից են, 1-ը` Արմավիրից, 3-ը Գեղարքունիքից, 9-ը Լոռու մարզից, 2-ը` Կոտայքի, 4-ը` Շիրակի, 1-ը` Սյունիքի: Երեխաներից 20-ն առողջ են, իսկ 23-ն առողջական խնդիրներ ունեն, որից 8-ը հաշմանդամություն ունի:
Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուները հաշվետու ժամանակահատվածում 106-ն են եղել, որից 72-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, իսկ 34-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ: