Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ:
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երդմնակալությանը ներկա են լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Հյուսիսային Կորեայի խորհրդարանի խոսնակ Կիմ Յոն Նամը, պատվիրակություններ Պաղեստինից, Հարավային Կորեայից, Մոլդովայից և Լիբանանից:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով: