ՖՈՏՈ. Զբոսաշրջիկները սարսափելի վիրուսով են վարակվել Թուրքիայում. զգուշանալ է պետք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստի մեկնելիս միշտ պետք է նախօրոք տեղյակ լինել հնարավոր վտանգների մասին, ինչպես նաև զանազան ինֆեկցիաների, որոնք կարող եք ձեռք բերել այդ վայրերից:  Մեզանից շատերն այդպիսի բաների լուրջ ուշադրություն չեն դարձնում, իսկ արդյունքում մենք վճարում ենք առողջության վատացմամբ:

Նախկին ԱՊՀ երկրների համար հանգստի ամենատարածված երկիրը Թուրքիան է, որտեղից կարող եք ձեռք բերել Կոկսակի անվամբ վիրուսը:  Ուկրաինացի տուրիստները և նրանց երեխաներն արդեն դարձել են նման վիրուսի զոհ: Նրանցից մեկն այդ մասին գրառել է սոցիալական ցանցի իր էջում:

«Թուրքիայում հանգստի ժամանակ փոքր երեխան վարակվել է Կոկսակի վիրուսով: Սկզբում բժիշկները չէին ասել, թե դա ինչ է: Ավելի ուշ հիվանդացան բոլորը: Սիմպտոմները շատ վատն են` մինչև 40 աստիճան տաքություն, ցան ամբողջ մարմնով, անքնություն»:

Համացանցում ուկրաինացիները սկսել են բողոքել վիրուսից և դրա հետ կապված Ուկրաինայի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանատանից պահանջել է հասկանալ, թե ինչ վիրուս է և ինչպես բուժվել: Կոկսակին էնտերովիրուս է: Այս վիրուսն առաջանում է ամռանը` շոգին: Այն առաջացնում է մարսողության խանգարում և ցան: Առաջին հերթին դրանից վարակվում են երեխաները:

Հիվանդության առաջին նախանշաններն են  բարձր ջերմությունը և թուլությունը` ինչպես սովորական վիրուսի դեպքում: Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, եթե ձեզ լավ չեք զգում, բժշկի դիմեք:




Լրահոս