Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները նոր խնդրի են բախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները քաղաքապետարանի աշխատակիցներից դեռ չհանգստացած, հիմա էլ հայտնվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների տեսադաշտում:

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Ֆիրդուսի տոնավաճառի այն առեւտրականներին, որոնք այս օրերին տեղափոխվում են այլ շուկա, «հյուր են գալիս» պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները մոտենում այլ շուկա տեղափոխվող առեւտրականներին եւ հորդորում այդ ընթացքում առեւտուր չանել առանց ՀԴՄ կտրոնի: Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, եւ հիմա ֆիրդուսցի առեւտրականները իրենց ապրանքները տեղափոխում են Երեւան տոնավաճառ, բայց փաստորեն պայմանով՝ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն:




Լրահոս