ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների նախաշեմին դրամական փոխանցումները դեպի Հայաստան եղել են Ռուսաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում արտերկրից ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների աճի տեմպերն ուշագրավ եզրակացությունների տեղիք են տալիս: Զարմանալի զուգադիպությամբ, Ռուսաստանից տրանսֆերտների ծավալները միանգամից աճել են Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին:

Սա նշանակում է, որ նախընտրական ծախսերի, այդ թվում՝ բաժանված ընտրակաշառքի մեծ մասը Հայաստան է բերվել մասնավոր փոխանցումների միջոցով: Դժվար է միանշանակ ասել՝ ափսոսացե՞լ են ծախսել Հայաստանում իրենց ունեցած գումարները, օգտագործել պահուստները, թե՞ եղածը քչություն է արել, ու ստիպված են եղել դրսում իրենց ունեցած միջոցները եւս ներգրավել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս