
Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, պարզվում են վթարի պատճառները: