Ստամբուլի բանտում տարբեր հանցագործությունների համար գտնվող Վրաստանի մոտ 150 քաղաքացի հացադուլ է հայտարարել:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնում է, որ հացադուլը շարունակվում է արդեն 4 օր։ Բանտարկյալների հարազատների խոսքերով՝ հացադուլի պատճառը պահման անտանելի պայմաններն են, բանտարկյալները պահանջում են իրենց որակյալ սնունդ և աղոթքի համար անկյուն հատկացնել։
Բացի այդ, կալանավորների հարազատները պահանջել են վրացական իշխանություններից ուշադրություն դարձնել այս իրավիճակին և օգնություն ցուցաբերել թուրքական բանտերում պահվող իրենց քաղաքացիներին։