
Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Էմրե Մորը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը: Այս մասին հայտնել է գործակալ Մուզի Օսկանը, որը ներկայացնում է 20-ամյա ֆուտբոլիստի շահերը.
«Մենք համաձայնության ենք եկել «Ինտերի» հետ: Ինչ վերաբերում է «Նապոլիի» վերաբերյալ շշուկներին, դա սուտ է. Նեապոլը ներկայացնող ակումբը հետաքրքրված չէ Մորի ծառայություններով»,- ասել է գործակալը:
Գերմանական Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Մորը 12 հանդիպման է մասնակցել: