«Բարսելոնան» կորցրել է իմ աջակցությունը. Նեյմարի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայը` Նեյմար դա Սիլվան հայտնել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն իրեն չի վճարել 26 մլն եվրո բոնուսը, որն անհրաժաշտ էր պայմանագիրը երկարաձգելու համար: Այդ իսկ պատճառով Նեյմար-ավագը կորցրել է հարգանքը կատալոնական ակումբի ղեկավարների նկատմամբ.

«Տղաս երջանիկ է, և մենք պետք է հարգենք նրա որոշումը:  Մենք ժամանակ ենք ունեցել ամեն ինչի մասին մտածելու համար, և հույս ունենք, որ այս ընտրությունը կատարվել է ճիշտ ժամանակին Ինչ վերաբերում է 26 մլն եվրո բոնուսին, ապա եթե «Բարսելոնան» այն չվճարի,ես ոչինչ չեմ կարողանա անել: Ես արդեն չեմ կարող շանտաժի ենթարկել ակումբին: Հիմա «Բարսելոնան» կորցրել է իմ աջակցությունը:

Այդ կետը ներառված է եղել պայմանագրում: Դրա շնորհիվ հրաժարագնի արժեքը մեծացավ. դա համաձայնեցված էր: Բայց եթե այդ մարդիկ չեն հարգում այն, ինչի մասին խոսում են, ես չեմ կարող հարգել այն, ինչի մասին գրում են»,- նշել է ֆոիտբոլիստի հայրը:




Լրահոս