Հանրապետությունում օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է բարձր ջերմային ֆոն: Երևանում, Արարատի մարզում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +35+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+32,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +33+37,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +38+39,
Արարատում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +39+41,
Արմավիրում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +39+41,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +29+34,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+26, ցերեկը` +39+41,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+25, ցերեկը` +37+41,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+33,
Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36: