
Եվրոպական տասից ավելի երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:
Euromag գործակալությունը հայտնում է, որ հատկապես շոգ եղանակ է սպասվում Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, ինչպես նաև Սերբիայում և Խորվաթիայում:
Օրինակ Իտալիայի շուրջ 30 քաղաքներում՝ ներառյալ Հռոմում, օդի ջերմաստիճանը չի իջնի 40 աստիճանից: Նման շոգը հիմնականում կապում են Աֆրիկայից ներթափանցող տաք օդային հոսանքներով: