ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրեա Բոչելիի խնդրանքով Զառան Տոսկանայում կատարել է «Դլե յաման»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին Իտալիայի Տոսկանա քաղաքում Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զառան (Զարիֆա Մգոյան) աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ հանդես է եկել «Լռության Թատրոն» բեմում:

Վերջինիս հիմնադիր Բոչելիի խնդրանքով Զառան կատարել է հայկական ազգային «Դլե յաման» երգը` դուդուկի ներքո:

Համերգի ժամանակ Զառան և Բոչելին դուետով կատարել են երգչի երգացանկից «Canto della Terra» ստեղծագործությունը:

Մոտ օրերս նրանք ելույթ կունենան նաև Հռոմի Կոլիզեումի համերգային հայտնի բեմերից մեկում:




Լրահոս