Այսօր Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում նշվել է աշխարհի առաջին ատոմային ռումբի օգտագործման 72-րդ տարելիցը:
Ատոմային ռումբը ոչնչացրել էր Հիրոսիմայի մեծ մասը եւ սպանել քաղաքի մոտ 140,000 բնակիչ: 1945 թ. օգոստոսի 9-ին երկրորդ ճապանոկան քաղաքի՝ Նագասակիի ատոմային ռմբակոծումից հետո Ճապոնիան հայտարարեց հանձնվելու մասին:
Այսօր պայթունի էպիկենտրոնի մոտ գտնվող «Հիրոսիմայի խաղաղության այգում» հավաքվել էր մոտ 50,000 մարդ: Արարողությունը սկսվեց զանգերի ղողանջով, որին հետևեց լռության րոպե: Ծաղիկներ են դրվել հավերժական կրակի մոտ։
Միջոցառմանը ներկա են 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Հարի Թրումենի թոռ՝ Քլիֆթոն Թրումեն Դենիելը: Հենց Թրումենի հրամանով էր ատոմային ռումբը նետվել Հիրոսիմայի վրա: Արարողությանը ներկա էր նաև այդ ռմբակոծիչի ռադարի օպերարատոր Ջաքոբ Բեսերի թոռն՝ Արի Բեսերը:
Ըստ ճապոնական Կյոդո լրատվական գործակալության՝ հուշարձանի մոտ կայացած մամուլի ասուլիսում Թրումենի թոռը հրաժարվել է պատասխանել, թե իր պապու որոշումը ճիշտ է եղել, թե ոչ: «Ես արդեն երկրորդ սերունդն եմ, այժմ իմ պարտականությունն է անել ամեն ինչ, որպեսզի մենք այլևս ատոմային ռումբ չօգտագործենք»։
ԱՄՆ դեսպան Ջոն Ռուն պաշտոնապես ներկա է եղել Հիրոսիմայի զոհերի հիշատակի արարողությանը։ Ուշագրավ է, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը միայն երկու տարի առաջ է, որ առաջին անգամ մասնակցել է միջոցառմանը։