Պատգամավոր Ռուբեն Գևորգյանի տան դիմաց 14-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ և դիմել փախուստի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Դավիթաշեն 7-րդ փողոցի բնակիչ, 14-ամյա Դավիթ Ավետիսյանը:

Նա կասկածվում է օգոտսոսի 4-ին ժամը 21:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց, ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, իր վարած Audi մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակչուհի, 34-ամյա Հրաչուհի Չալիկյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Դ. Ավետիսյանը սովորում է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի 9-րդ դասարանում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս