Օգոստոսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Խուդյակով թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ, Քեռու փողոցի թիվ 23 տան մոտակայքում՝ 400 քմ, Վարդաշենի 9-րդ փողոցի վերջնամասում` 1000 քմ, Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին 50 քմ, Տավուշի մարզի Կալինինի փողոցում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և 17 պտղատու ծառ, Կոտայքի մարզի Նոր Գյուղի նախկին անասնապահական գիտահետազոտական ինստիտուտի տարածքում՝ մոտ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 100 քմ, Հայրենադարձների թաղամասի սկզբնամասում այրվել է մոտ 2500 քմ, Էլառ թաղամասի գերեզմանատան մոտակայքում` 1.5 հա, Ձորաղբյուրի ամառանոցների 19ա թաղամասի թիվ 2 տան մոտակայքում՝ 1000 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա ցորենի չհնձած արտ և մոտ 2,5 հա խոտածածկույթ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ GORMAN ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 3,5 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ջերմահարվել է մոտ 450 պտղատու ծառ և այրվել՝ 1 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ 5 հա, Գավառ-Մարտունի ավտոճանապարի 16-րդ կմ-ին՝ մոտ 1 հա չիչխանի թփուտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Լճակ ռեստորանի մոտակայքում՝ 1 հա, Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ 2000 քմ, Վաչագան թաղամասի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 1 հա խոտծածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: