
Օգոստոսի 4-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Սաքսոնյա-Անհալտ երկրամասի Վիթենբերգ քաղաք, որտեղ նրան ընդունեց Մարթին Լութերի ծննդավայր Վիթենբերգի քաղաքապետ Թորստեն Ցուգեհյորը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները` մասնավորապես, քաղաքների, դպրոցների միջև փոխգործակցությանն ու միջմշակութային կապերի խորացմանն ուղղված ծրագրեր:
Դեսպան Սմբատյանը նաև գրառում կատարեց Վիթենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»: