Հայ զբոսաշրջիկները շարունակում են Վրաստանով մեկնել Եվրոպա. ո՞րն է Հայաստանի գործունեության սխալը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայ զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը հանգիստն անցկացնելու հարցում շարունակում է նախապատվությունը տալ հարեւան Վրաստանին. մարդիկ ոչ միայն գերադասում են այնտեղ անցկացնել իրենց արձակուրդները, այլեւ եվրոպական երկրներ մեկնում են Թբիլիսիի կամ Քութաիսիի օդանավակայաններից: Պատճառը անհամեմատ ցածր գներն են. օրինակ՝ օգոստոսի 12-ից մինչեւ 20-ը Երեւանից Աթենք ավիատոմսի գինը առաջարկվում է 483 դոլարով, իսկ Թբիլիսիից նույն ուղղությամբ կարելի է մեկնել 365 դոլարով, դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երեւանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ:

Երեւանից դեպի Ֆրանիսա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից` 443 դոլար: Հատկանշական է փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս