«Վարդաշեն» ՔԿՀ պետը պաշտոնանկ կարվի. նոր թեկնածուն աղմկահարույց պատմությունների պատճառով նախկինում «դուրս էր հանվել» համակարգից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ են սպասվում ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցանկանում է պաշտոնանկ անել «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանին եւ փոխարենը նշանակել Դավիթ Զաքարյանին, որը 2009-2010թթ. զբաղեցրել է նույն այդ պաշտոնը: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Զաքարյանը հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում:

Դեռ ժամանակին մամուլը գրել էր, որ Զաքարյանը 2010թ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկից «հանել է դուրս»: Դրանից հետո նշանակվել էր ծառայողական քննություն, սկսել էին ստուգվել ՔԿՀ-ից ազատ արձակված դատապարտյալների գործերը, իսկ Զաքարյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին, եւ պատմությունը համարել էին փակված: Ու հիմա, փաստորեն, նույն այդ Զաքարյանը ցանկանում է վերադառնալ համակարգ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս