Սոցիալական ապահովության պետական ծառայության` ամիսներ առաջ նշանակված պետն ազատվել է աշխատանքից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ղազարյանին աշխատանքից ազատման վերաբերյալ որոշում երեկ կայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` հաշվի առնելով նրա սեփական դիմումը: Նշենք, որ Ա. Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եղբայրն է եւ այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա դեկտեմբերի սկզբին: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչն է աշխատանքից ազատման պատճառը, սոցիալական ապահովության պետական ծառայությունից հայտնեցին.

«Ղազարյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն` կրթական նպատակներով: Նա մտադիր է արտերկրում սովորել»: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` ինչպես երիտասարդ փոխնախարար Աշոտ Մարգարյանի, այնպես էլ Ա. Ղազարյանի եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի միջեւ «ջրերը մի առվով չեն հոսել»: Ինչպես հայտնի է` տեւական ժամանակ է, ինչ նախարարը նախարարությունը «մաքրում է» իր համար անցանկալի կադրերից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս