
Օգոստոսի 8-ին, ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:02-ին, մարվել՝ 05:27-ին: Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ։