
Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ոստիկանները փնտրում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում սպանդ կատարելու մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում Քալաշյանը մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ:
Դրանից հետո ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում տարբեր քաղաքներ մտնող ավտոճանապարհների վրա:
Առավել մանրամասն` Առաջին լրատվականի տեսանյութում: