Զենքի արտադրությամբ զբաղվող երկու ընկերություն կմիանան իրար. ո՞րն է ՊՆ-ի նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«65 ռազմական գործարան» ՓԲԸ-ն կմիանա «Գառնի-Լեռ գիտարտադրական միավորում» ԲԲԸ-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը այս մասին որոշման նախագիծը առաջիկայում կներկայացնի կառավարությանը:

Նշենք, որ «Գառնի-Լեռ գիտարտադրական միավորում» ընկերությունը զբաղվում է հրաձգային զենքերի փողերի արտադրությամբ, դրանց նորոգմամբ, փոխարինմամբ եւ նոր տեսակի զենքերի մշակմամբ:

Իսկ ահա «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն զբաղվում է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգմամբ, զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքներով եւ ավիացիոն խոցման միջոցների արտադրությամբ:

Իսկ երկու ընկերություններն իրար միացնելու արդյունքում պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ կլինի կայուն գործունեություն, ինչպես նաեւ կկազմակերպվեն թեթեւ սպառազինության մշակումներ, արտադրություն եւ նորոգումներ:




Լրահոս