Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալել են Մոլդովայի սահմանը հատելու փորձի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի սահմանապահները պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձի ժամանակ երկու տղամարդու են ձերբակալել: Այս մասին գրում է «Մոլդովա»-ն։

Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին հայտնաբերել են Պրուտ գետում։ Լողորդները փորձել են լքել Մոլդովան։ Նրանց մոտ եղել են անձնական իրեր, հագուստ եւ հիգիենայի պարագաներ։

29-ամյա հայն ու 49-ամյա ռուսը չեն հայտնել, թե ինչո՞ւ են գտնվել արգելված սահմանային գոտում։ Երկուսին էլ 72 ժամով ձերբակալել են՝ պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձի համար։




Լրահոս