Հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:
Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս:
Ըստ էության` Վահան Շիրխանյանի գործը գլխացավանք է դարձել ՀՀ իշխանությունների համար: Իսկ թե ինչ է սպասվում բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ցույց կտա ժամանակը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան